ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի հանդուրժի Հայաստանում իր դեսպանի անլուրջ վարքագիծը

Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի հանդուրժի Հայաստանում իր դեսպանի անլուրջ վարքագիծը
06.12.2014 | 18:21

Ռումինական լրատվամիջոցները հաստատում են, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ` բացատրություններ տալու համար Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհարգալից և կողմնակալ, բացահայտ հակասեմիտական և հոմոֆոբիական հայտարարություններին: Չնայած դեսպանը Ռումինիայի արտաքին գերատեսչության պահանջով հայ ժողովրդից հրապարակային ներողություն պարունակող պարզաբանում է հրապարակել, դիվանագիտական սկանդալը նոր զարգացում է ստացել: Ռումինական «Աջերպրես» ազգային պետական գործակալությունը հաղորդել է, որ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին հայտարարությամբ «խստորեն դատապարտել և քննադատել է ՀՀ-ում այդ երկրի դեսպան Սորին Վասիլեի հակասեմական և այլատյաց հայտարարությունները, ով շտապ կանչվել է Ռումինիայի ԱԳՆ` բացատրություններ տալու համար:
Արտաքին գերատեսչությունն արդեն իսկ հրահանգել է դեսպանին՝ հրապարակային ներողություն խնդրել, և ընդգծել է, որ խստորեն դատապարտում է «ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որը կնպաստի անհանդուրժողականության ու կարծրատիպերի տարածմանը»:
«Արտաքին գործերի նախարարությունը չի հանդուրժում և չի հանդուրժելու ռումինական դիվանագիտության ներկայացուցչի` անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, վարքագծի և հռետորաբանության որևէ շեղում, որը կարող է հանգեցնել արդի միջազգային հարաբերությունների, Ռումինիայի և այլ երկրների միջև երկկողմ հարաբերությունների արժեքների, կանոնների և հիմնարար սկզբունքների ոտնահարմանը կամ որը խեղաթյուրում է ռումինական պետության դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ»,- ԱԳ նախարարության հայտարարությունը մեջբերում է ռումինական Adevarul պարբերականը:
Ռումինիայի հակասեմականության դեմ պայքարի և մոնիթորինգի կենտրոնը կոչով դիմել է Ռումինիայի նախագահին` շտապ միջոցառումներ ձեռնարկել Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի «հակասեմական և հոմոֆոբ» որակված հայտարարությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ